HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարածք, ցուցանմուշներ, աշխատակազմ․ թանգարանների հավաստագրման կարգ է սահմանվել

Թանգարանները կարևոր ներդրում ունեն զբոսաշրջության, մշակութային և սոցիալական հաղորդակցության գործում և կարող են համարվել երկրի սոցիալ-տնտեսական զարգացման աղբյուր:

Ըստ Կառավարության՝ օրեցօր ասպարեզ են գալիս տարբեր հասարակական կազմակերպություններ, որոնք հանդես են գալիս թանգարանների ստեղծման նախաձեռնությամբ: Նշում են նաև, որ, ըստ էության, շատ դեպքերում դրանք այդպես էլ թանգարաններ չեն լինում: Գործադիրում մյուս կողմից էլ դիտարկում են մասնավոր արժեքավոր հավաքածուները, որոնք հասանելի չեն հասարակությանը։

Այս գործոնները հաշվի առնելով՝ ասում են, որ անհրաժեշտություն է առաջանում ստեղծելու այնպիսի նպաստավոր մեխանիզմներ, որոնք կշահագրգռեն այդ հավաքածուների սեփականատերերին հանրայնացնելու դրանք:

Ոլորտի կանոնակարգումը գործադիրում թանգարանների հավատարմագրման կարգ ու չափորոշիչներ ունենալու մեջ են տեսնում:

ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծվելու է թանգարանների հավատարմագրման մասնագիտական հանձնաժողով։ Գործունեության համար վկայական կտրվի, եթե չափորոշիչներին համապատասխանեն դիմողները։

Նրանք պետք է գործունեության համար տարածք տնօրինեն, ունենան թանգարանին բնորոշ հավաքածուներ, մասնագիտական որակավորում ունեցող անձնակազմ, ֆինանսական միջոցներ կամ դրանց մուտքերը։

Վկայականը կտրվի տասը տարի ժամկետով։ ԿԳՄՍ նախարարությունն իր կայքում ամեն տարի կտեղադրի հավաստագիր ունեցող թանգարանների ցանկը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter