Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը հայտնում է, որ Երևանում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզերում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։ Քամին հյուսիսարևմտյան 2-4մ/վ։
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել