HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բերդ» անսամբլը Եվրոպայում մասնակցում է փառատոների

Հուլիսի 19-ից Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» անսամբլը`  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարեն Գեւորգյանի ղեկավարությամբ մեկնել է Եվրոպա` մասնակցելու Ֆրանսիայում, Իսպանիայում եւ Բելգիայում անցկացվող ժողովրդական պարերի  փառատոնների: «Բերդը» 35 օր շարունակ 25 մենահամերգով հանդես է գալիս Ֆրանսիայի եւ Իսանիայի մի շարք քաղաքներում:

Կարեն Գեւորգյանի խոսքով` համույթի ելույթներին ներկա են գտնվում օտարերկրացի հազարավոր հանդիսատեսներ. ««Բերդի» ելույթներին արձագանքել են ֆրանսիական մի շարք լրատվամիջոցներ: Նրանք բարձր են գնահատել հայկական  մշակույթը` շեշտելով, որ «մի քանի տասնյակ հոգով պարի լեզվով պատմում են  Շառլ Ազնավուրի երկրի պատմությունը»: Համերգներն անցնում են հոտնկայս ծափահարություններով, կարելի է ասել` հանդիսատեսը թույլ չի տալիս, որ արտիստները բեմից հեռանան: Մրցանակային տեղեր չկան, յուրաքանչյուր երկիր ներկայացնում է իր մշակույթը»,- նշում է Կարեն Գեւորգյանը:

«Բերդը», ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Եվրոպայում կլինի մինչեւ օգոստոսի 27-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter