Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
«Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է Մագդալենա Գրոնոյին նշանակման կապակցությամբ և մտքեր փոխանակել նրա հետ տարածաշրջանային զարգացումների շուրջ:
Անդրադարձ է կատարվել «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման անհրաժեշտությանը: Երկուստեք ընդգծվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի սահմանազատման գործընթացի լիարժեք իրականացման կարևորությունը»,- ասված է փոխվարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Լուսանկարը՝ ՀՀ կառավարության
Մեկնաբանել