Օդի ջերմաստիճանը հունվարի 12-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է, որ Երևանում հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունվարի 15-ին սպասվում են տեղումներ։
Մարզերում հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով։ Հունվարի 10-11-ին Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։ Քամին հյուսիսարևմտյան 2-4մ/վ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 12-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել