HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շիրակի մարզում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Շահեն Քիթոյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, ք Արթիկ) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ լրատվական ծառայությունից։

«Մասնավորապես՝

- արտադրական շինությունների կառուցվածքն ու դասավորվածությունը չեն բացառել աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,

- չեն եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված տաք և սառը ջրով լվացարաններ, 

- պատերի որոշ հատվածներ պատված են եղել բորբոսով, գտնվել են ոչ նորոգ վիճակում, 

- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, պարագաները և բեռնարկղները կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից,

- բացվող պատուհաններն ապահովված չեն եղել միջատապաշտպան ցանցերով:

Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter