Երեք ավագ դպրոց` սիրիահայ դպրոցականների ուսուցման համար
Հաշվի առնելով Սիրիայում ստեղծված իրավիճակը' Հայաստան վերադարձած սիրիահայերի կրթության կազմակերպման նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարի հանձնարարականով Երևան քաղաքում համապատասխան տարածքային բաշխմամբ առանձնացվել է երեք ավագ դպրոց' Կենտրոն համայնքում' թիվ 182, Արաբկիր համայնքում' թիվ 54 և Նոր Նորք համայնքում' թիվ 62 ուսումնական հաստատությունները:
ՀՀ ԿԳՆ-ն հայտնում է, որ մեր հայրենակիցների կրթական կարիքների բավարարման նպատակով վերոնշյալ դպրոցներում կստեղծվեն համապատասխան պայմաններ' սիրիահայ դպրոցականներին պատշաճ կրթական ծառայություններ մատուցելու, ինչպես նաև վերջիններիս համար բարենպաստ միջավայր ստեղծելու և անհատական մոտեցում որդեգրելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել