HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ազատ դեմոկրատների» երիտասարդական միությունը կոչ է անում արդար դատավարություն իրականացնել ՀԱԿ-ի երտասարդ ակտիվիստների նկատմամբ

Կարևորելով Հայաստանի Հանրապետությունում ազատության, արդարության  և ժողովրդավարության հաստատման խնդիրը՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության Երիտասարդական միությունը կոչ է անում պատկան մարմիններին արդար և անկողմնակալ դատավարություն իրականացնել Արտակ Կարապետյանի, Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ:

Իրավունքի իրացումը, օրենքի գերակա դերը պետք է միակ առաջնահերթությունը լինեն մեր երկրում՝ պետական մեքենան պատժիչ համակարգից վերածելով արդարություն սահմանող գործիքի: Ցանկացած պատիժ պետք է համարժեք լինի գործած արարքին և իրականացվի միայն իրավական ոլորտում՝ բացառելով քաղաքակական կողմնակալությունը:

Լիահույս ենք,որ մարդու իրավունքների և ազատությունների լիարժեք իրացման սկզբունքը վճռորոշ կլինի այս համատեքստում ևս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter