HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Երևանի Գարեգին Հովսեփյան փողոցում․ կա տուժած

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ ժամը 11:55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք-Մարաշ թաղամասում՝ Գ. Հովսեփյան փողոցի թիվ 24/30 հասցեի մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան ընկել է փոսը, վարորդն արգելափակվել է ավտոմեքենայից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Բ Ա, ծնված 1986 թ.) ընկել է շինարարական փոսը (մոտ 12 մ ). հրդեհի նշաններ չկան:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը դուրս է եկել ավտոմեքենայից:

Փրկարարները Բ. Ա-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter