HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Վանաձոր քաղաքում․ կան տուժածներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ ժամը 14։08-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 95-20/1 հասցեի մոտակայքում բախվել են «Nissan» և «GAZelle» (Վ Հ, ծնված 1979 թ) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և երկու ուղևորի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter