HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ-ի 47-րդ նախագահի պաշտոնը

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցավ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։

Ցուրտ եղանակի պատճառով արարողությունը անցկացվել է Կապիտոլիումի Ռոտոնդա դահլիճում։ Երդմնակալության արարողությանը ներկա են գտնվել ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, տասնյակ երկրների ղեկավարներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ և տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների ղեկավարներ։ 

Երդում է տվել և փոխնախագահի պաշտոնն է ստանձնել նաև 40-ամյա Ջեյմս Դեյվիդ Վենսը։

78-ամյա Թրամփը դարձավ ԱՄՆ-ի պատմության մեջ ամենածեր նախագահը, գերազանցելով նույնիսկ նախկին նախագահ Ջո Բայդենին, որը 4 տարի առաջ երդմնակալության ժամանակ Թրամփից 5 ամսով երիտասարդ էր։ 

Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ պաշտոնը ստանձնելուն պես նա պատրաստվում է ստորագրել մի շարք գործադիր հրամաններ: Օրինակ, մոտակա ժամանակներում հնարավոր է սահմանվեն նոր մաքսատուրքեր, Թրամփի հրամաններից մեկով դաշնային կառավարությունը կճանաչի միայն երկու գենդեր։ Նախատեսվում է նաև հրամանների շարք, որոնք ուղղված են միգրացիայի դեմ, ներառյալ՝ ապաստանի տրամադրման դադարեցումը, զորքերի տեղակայումը ԱՄՆ հարավային սահմաններում և ծննդավայրի հիմքով քաղաքացիության իրավունքի չեղարկումը։

Թրամփը պատրաստվում է նաև ներում շնորհել 2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ Կոնգրեսի շենք ներխուժած իր կողմնակիցներին։

Չնայած իր դեմ ուղղված երկու իմպիչմենթներին, պաշտոնական մեղադրանքներին և 34 քրեական հանցագործության համար դատավճռին, անցած տարվա նոյեմբերին Թրամփը ջախջախիչ հաղթանակ տարավ Քամալա Հարիսի նկատմամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter