
Քաղաքապետարանը «Դ» կարգ ունեցող վարորդներ է փնտրում
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն մեկ շաբաթում լրացրել է թափուր հաստիքների գրեթե կեսը, բայց դեռ 115 վարորդի կարիք ունի։
Թափուր հաստիքները համալրելու նպատակով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն զանգում է «Դ» կարգի վարորդական վկայական ունեցող քաղաքացիներին և աշխատանք առաջարկում։
Հայաստանի Հանրապետությունում ավտոբուս վարելու իրավունք ունեցող 50536 վարորդ կա։ Նրանցից միայն 15920-ը Երևանի հաշվառում ունի։
Ավտոբուսի վարորդ ընտրելիս քաղաքապետարանը քաղաքացիների հաշվառման վայրը հաշվի չի առնում և պատրաստ է աշխատանքի ընդունել նաև մարզերի բնակիչների, որոնք հնարավորություն ունեն սահմանված աշխատանքային գրաֆիկով աշխատել Երևանում։
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն աշխատանքի ընդունելիս կարևորում է վարորդների առողջական վիճակն ու աշխատանքային փորձը՝ 2 տարի։ Տարիքային սահմանափակումներ օրենքով նախատեսված չեն, բայց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանի փոխանցմամբ՝ աշխատում են առավելագույն շեմը սահմանել 70 տարեկանը։
«Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության հավաքակայանում կա ընդհանուր 852 տրանսպորտային միջոց։
Քաղաքապետարանը հրապարակել է ավտոբուսի վարորդների «մաքուր» աշխատավարձերը.
«ՄԱՆ»-ի վարորդները ստանում են 401500 դրամ, «Ժոնգ Տոնգ»-ինը՝ 309500 դրամ, «Գազել Սիթի»-ի վարորդները՝ 219500 դրամ։ «Higer»-ի վարորդների աշխատավարձը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն առաջիկայում կհրապարակի։
Մեկնաբանել