HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետք»-ը հայտարարում է լսարանի վիճակագրության վերլուծության մրցույթ

«Հետք»-ը հայտարարում է Լսարանի ներգրավման/կայքի և սոցիալական էջերի վիճակագրության վերլուծության մրցույթ։ Եթե հետաքրքրված եք մեզ օգնել զարգացնելու սոցիալական մեդիայի մեր էջերը, հասկանալու մեր լսարանի կարիքները, վերլուծելու միտումներն ու օգտագործել դրանք մեր էջերի ներգրավվածությունը մեծացնելու համար, ապա մենք ձեր օգնության կարիքն ունենք։

Հիմնական պարտականություններ՝

  1. Վերլուծել «Հետք»-ի կայքի և սոցիալական մեդիայի էջերի վիճակագրությունը, ներառյալ՝
  • կայքի ու սոցիալական մեդիայի էջերի լսարանի վարքագիծը,
  • կայքի ու սոցիալական մեդիայի էջերի լսարանի կարիքները,
  • Ուսումնասիրության արդյունքներն ամփոփել հաշվետվությամբ։
  1. Տրամադրել առաջարկություններ «Հետք»-ի կայքի և սոցիալական մեդիայի էջերի բովանդակության օպտիմալացման և լսարանի ներգրավման վերաբերյալ, ներառյալ՝
  • «Հետք»-ի խմբագրակազմի և SMM թիմի հետ համատեղ մշակել սոցիալական մեդիայի ռազմավարություն,
  • Համագործակցել խմբագրակազմի և SMM թիմի հետ՝ «Հետք»-ի լսարանի բազմազանության ապահովմանն ուղղված քայլերի մշակման համար։

Անհրաժեշտ հմտություններ՝

  • Լսարանի ուսումնասիրության կամ սոցիալական մեդիայի վերլուծության ոլորտում աշխատանքային փորձ,
  • Սոցիալական մեդիայի վերլուծության գործիքների կիրառման հմտություններ, այդ թվում՝ Google Analytics-ի,
  • Սոցիալական մեդիա հարթակների և լսարանի վարքագծի վերաբերյալ լայն պատկերացում,
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման ու հաշվետվությունների պատրաստման գերազանց հմտություններ,
  • Թիմային աշխատանքի պատրաստակամություն,
  • Անգլերենի իմացությունը և ռազմավարությունների մշակման փորձի առկայությունը խիստ ցանկալի են։

Մրցույթին մասնակցության փաստաթղթեր։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  1. Դիմումատուի CV-ն,
  2. Դիմումատուի պորտֆոլիոն,

Եթե հետաքրքրված եք այս վերլուծության իրականացմամբ, ապա մինչև ս/թ փետրվարի 9-ը խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը մեկ նամակով ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին՝ նպատակ դաշտում գրելով Լսարանի ներգրավման/կայքի և սոցիալական էջերի վիճակագրության վերլուծության մրցույթի հայտ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter