
«Հետք»-ը հայտարարում է կայքի պատրաստման մրցույթ
«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը հայտարարում է «Հետք»-ի նոր կայքի պատրաստման մրցույթ։
Աշխատանքի սկիզբը՝ 2025 թվականի փետրվարի 20-ը։
Աշխատանքների իրականացման ժամկետը՝ 2025 թվականի փետրվար-ապրիլ ամիսներ։
Ակնկալվում է, որ կայքը պետք է՝
- հասանելի լինի բոլոր բրաուզերներով և լինի user-friendly,
- լինի եռալեզու՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն,
- ունենա ադմինիստրատիվ կառավարման համակարգ,
- ունենա կայքում որոնման հնարավորություն,
- պարունակի ինտերակտիվ գործիքների ներդրման հնարավորություն,
- հասանելի լինի համացանցին միացող բոլոր սարքավորումներով,
- բավարարի SEO ստանդարտներին,
- ունենա օգտատերերի կողմից մեկնաբանություններ թողնելու և դրանց արձագանքելու հնարավորություն,
- հարմար լինի տարբեր ձևաչափերով նկարների, տեսանյութերի, փաստաթղթերի բեռնման համար։
Կայքի պատրաստման մրցույթին կարող են մասնակցել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք։ Մրցույթին մասնակցելու անհրաժեշտ պայմանների թվում են՝
- Կայքերի մշակման, դիզայնի և պատրաստման առնվազն 5 տարվա փորձը,
- Ճկուն և պատասխանատու մոտեցումը,
- Ստեղծարար լուծումներ առաջարկելու ունակությունը,
- Կայքը հանձնելուց հետ առնվազն 6 ամիս երաշխիքային սպասարկման պատրաստակամությունը,
- Գործող կայքի տվյալների բազան նոր կայք ամբողջությամբ տեղափոխումը,
- Նվիրաբերությունների ֆունկցիայի առկայությունը,
- Սահմանված ժամկետներում աշխատելու ունակությունը։
Հետաքրքրված անձինք ու կազմակերպությունները մինչև ս/թ փետրվարի 16-ը իրենց գնառաջարկները և պորտֆոլիոն (առնվազն 2 ավարտած նախագծերի հղումներ) կարող են ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Հետք»-ի կայքի պատրաստման հայտ:
Կազմակերպությունը գնառաջարկների դիտարկման փուլն անցած դիմորդների հետ լրացուցիչ հանդիպում կանցկացնի՝ հնարավոր համագործակցության հետագա քայլերի քննարկման համար։
Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել 093-04-40-95 հեռախոսահամարով։
Մեկնաբանել