
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ հունվարի 22-ին՝ ժամը 24։00-ից մինչև հունվարի 23-ը՝ ժամը 06։00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել