
«Բոլու լեռնադահուկային հանգստավայրի ողբերգությունը շոկային է». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում ցավակցել է երեկ Թուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրում գտնվող հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհվածների հարազատներին:
«Բոլու լեռնադահուկային հանգստավայրի ողբերգությունը շոկային է: Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին։ Տուժածներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- գրել է նա։
The tragedy at the ski resort in #Bolu is shocking. My condolences to the victims' families։
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) January 22, 2025
I wish a speedy recovery for the injured.
Հրդեհը բռնկվել է երեքշաբթի օրը՝ տեղական ժամանակով ժամը 03:27-ի սահմաններում։ Հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 76 մարդ, ևս 51-ը վիրավորվել է։ Զոհերի մեծ մասը ծխից շնչահեղձ է եղել: Հետաքննության շրջանակներում ինը մարդ է բերման ենթարկվել։
Ըստ թուրքական պաշտոնական աղբյուրների՝ հրդեհի պահին 12-հարկանի հյուրանոցում գրանցված է եղել 238 հյուր։
Լուսանկարը՝ AP-ի
Մեկնաբանել