HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առողջապահության ոլորտը զարգացնելու համար նոր վարկային համաձայնագիր կստորագրվի

Կառավարությունը որոշեց վարկային համաձայնագիր ստորագրել Ասիական զարգացման բանկի հետ։ Այն կոչվում է «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» եւ ուղղված է առողջապահական ոլորտի զարգացմանը։

Վարկի գումարը 45․3 մլն եվրո է։ Ըստ Առողջապահության նախարարության՝ բուժսպասարկման որակի բարելավումը պահանջում է բարեփոխումներ ինչպես սարքավորումների, ենթակառուցվածքների, այնպես էլ մարդկային ռեսուրսների առումով։

Վարկային միջոցները նախատեսում են ուղղել՝ առողջապահական հաստատությունների կառուցմանը, ծառայությունների որակի գնահատման թվայնացմանը, բուժհաստատությունների լիցենզավորմանը, մարդկային կապիտալի զարգացմանը, էլեկտրոնային առողջապահության զարգացմանը։

Լուսանկարում՝ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը/primeminister.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter