HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկ անձից գնում՝ Ակադեմիական քաղաքի համար

Կառավարությունը հունվարի 23-ին մեկ անձից գնում կատարելու երկու որոշում հաստատեց։

Առաջինով նախատեսում են Ակադեմիական քաղաքի հատակագծի նախագծման և համակարգման  ծառայությունները ձեռք բերել «ՋիԷմՓի ինթերնեյշնլ ՋիԷմԲիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս» ընկերությունից։ Հիմնավորումը այս ընկերության միջազգային բարձր վարկանիշն է։ Ընկերությունը նախագծել է նաև գլխավոր հատակագծի հայեցակարգը՝ կրկին մեկ անձից գնման ընթացակարգով։

Ըստ կառավարության՝ այս գնումը հնարավորություն կտա պատշաճ կերպով ապահովել ծրագրի բնականոն իրականացումը։

Հաջորդ գնումը «ՆՍԹ արքիթեքչուր ստուդիո» ՍՊԸ-ից Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հաստատման համար անհրաժեշտ փաթեթի պատրաստման ծառայությունների պատվիրումն է։

Կառավարությունը նշում է, որ նախորդ տարվա դեկտեմբերի 24-ին «ՋիԷմՓի ինթերնեյշնլ ՋիԷմԲիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս» ընկերության տեղական գործընկերոջ կողմից իրականացման աշխատանքներ կատարելու նպատակով գրությամբ դիմել են «ՆՍԹ արքիթեքչուր ստուդիո» ընկերությանը և ստացել համեմատաբար ցածր գնառաջարկ։

Ընկերությունը մինչ այդ իրականացրել է Գյումրիի Կումայրի պատմական թաղամասի գոտիավորման (զոնավորում) և գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները, Դիլիջանի Գետափնյա թաղամասի գոտիավորման և գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները, Դիլիջանի միջազգային դպրոցի նախագծման աշխատանքները և այլն։

Լուսանկարում՝ վարչապետը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ներկայացնում է «Ակադեմիական քաղաք» -ի արվեստի կլաստերը/կառավարության արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter