«Ժողովուրդ». ԴԱՀԿ պետը փորե՞լ է Քանաքեռ-Զեյթունի թաղապետի ոտքի տակը
Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քաթանջյանն առաջիկայում հրաժարական է տալու: Ըստ ամենայնի, նրա «ոտքի տակը փորել է» ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը (Քեթրինի Միհրանը), որը ցանկանում է համայնքում սեփական պատգամավոր ունենալուց հետո նաև սեփական թաղապետ ունենալ (բարձրագույն իշխանություններին զեկուցել է, թե Քոթանջյանը ԲՀԿ-ի օգտին է աշխատել):
Նույնիսկ խոսվում էր այն մասին, որ ՀՀԿ-ական Քոթանջյանը գուցե արձակուրդից հետ չվերադառնա, սակայն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա ասաց. «Ես հիմա աշխատանքի վայրում եմ ու նման տեղեկություն չունեմ: Հրաժարական էլ չեմ տվել»:
Հարցին, թե ինչո՞ւ է այդքան վստահ, որ հրաժարական չի տալու, արդյոք պատճառն ա՞յն է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր երեխաների քավորն է, թաղապետը կոպիտ պատասխանեց. «Ես իմ տեղում աշխատում եմ: Ու բոլոր հարցերը պետք է բխեն դրանից»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել