HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արմավիր» ՔԿՀ կարճատև տեսակցության եկած քաղաքացին բերանի խոռոչում և պայուսակում թաքցրել է թմրամիջոցներ

Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության մտնելուց առաջ զննության են ենթարկել քաղաքացուհի ՋՄ-ին և վերջինիս բերանի խոռոչից հայտնաբերել կասկածելի փաթեթ։ Փաթեթում առկա են եղել հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,57 գրամ քաշով և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,86 գրամ քաշով առանձնացված զանգվածներ։ 

«Այնուհետև Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում քաղաքացուհին խոստովանել է, որ իր պայուսակում ևս առկա են հերոին և մարիխուանա տեսակի թմրամիջոցներով փաթեթներ։ 

ՋՄ-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և փաթեթների հետ միասին ներկայացվել ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter