HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունաստանում աղբարկղերի մոտ գտնվել է 2,000 տարեկան անգլուխ արձան

Հունաստանի Սալոնիկ նավահանգստային քաղաքում տեղացի բնակիչը գտել է անգլուխ արձան։ Այն դրված է եղել սև պլաստիկ տոպրակի մեջ, աղբարկղերի մոտ։

Հունական ոստիկանության տվյալներով՝ արձանը թվագրվում է Հելլենիստական ժամանակաշրջանին, որը ընդգրկում է Ալեքսանդր Մեծի մահից (մ.թ.ա. 323) մինչև Հռոմի կողմից Եգիպտոսի գրավումը (մ.թ.ա. 30)։

Արձանը գտած տղամարդը այն հանձնել է Սալոնիկի իշխանություններին։ Այնուհետև այն ուսումնասիրվել է հնագիտական օբյեկտների պահպանությամբ, պաշտպանությամբ և վերականգնմամբ զբաղվող պետական կառույցի հնագետների կողմից։ Հետագայում արձանը հանձնվել է հանցագործությունների դեմ պայքարի թիմին, որը զբաղվում է մարդկանց և ապրանքների անօրինական տեղափոխման դեպքերով։ Արձանը փորձաքննությունից հետո կհանձնվի Հնությունների Էֆորատ՝ հետագա գնահատման համար։ 

Արձանը ունի 81 սմ բարձրություն և 25 սմ լայնություն։ Բացակայում են նաև արձանի երկու ձեռքը։

Հին Հունաստանից արձանների հայտնաբերումը անսովոր երևույթ չէ, մարդիկ պարբերաբար գտնում են հին գտածոներ անսովոր տեղերում, նոր գտածոներ հայտնաբերվում են նաև ճանապարհային և շինարարական աշխատողների կողմից։

«Greek City Times»-ի տվյալներով՝ դեկտեմբերին Աթենքի մոտ բնական գազի խողովակներ տեղադրող շինարարները հայտնաբերել էին Հին Հունաստանի Հերմես աստծո հռոմեական ժամանակաշրջանի արձան, որը թաղված էր ուղղահայաց դիրքով՝ Աթենքի Ակրոպոլիսի պատմական հուշարձանի մոտ գտնվող աղյուսապատ փոսում։ 

Իսկ Սալոնիկի իշխանությունները ավելի վաղ ներկայացրել էին բազմաթիվ հնագիտական գտածոներ, որոնք հայտնաբերվել են տասնամյակներ տևած մետրոյի կառուցման ընթացքում։

Հայտնաբերված գտածոների թվում են Հռոմեական ժամանակաշրջանի մարմարե ճանապարհ և հազարավոր այլ արտեֆակտներ, որոնք հունական, բյուզանդական և օսմանյան ժամանակաշրջանների են։ Այս գտածոները այժմ ցուցադրվում են մետրոյի կայարաններում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter