
Վարչապետը աշխատանքային այցով ժամանել է Շվեյցարիա
Վարչապետի պաշտոնական կայքը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին:
Այցի շրջանակում վարչապետը կմասնակցի պանելային քննարկման, երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել