«Հրապարակ». քաղաքական հաշվեհարդա՞ր
ՀՀԿ-ական պատգամավոր, Թալինի նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանի կնոջը՝ Թամարա Գևորգյանին, երեկ ազատել են Թալինի հիվանդանոցի տնօրենի պաշտոնից: Մի քանի տարի առաջ էլ էին նրան ազատել պաշտոնից՝ չարաշահումների համար, հետագայում՝ Սարգիս Սահակյանի մարզպետ նշանակվելուց հետո, նա վերականգնվեց իր աշխատանքում:
Իսկ երեկ նրան նորից են ազատել աշխատանքից, բնականաբար, քաղաքական հողի վրա, քանի որ Թալինի քաղաքապետի ընտրություններում մարզպետի ու Մնացականյանի շահերը բախվել են. նրանք տարբեր թեկնածուների են պաշտպանում:
Տեղեկությունը «Հրապարակի» հետ զրույցում հաստատեց նաև Մնացական Մնացականյանը: «Ազատումն արդյո՞ք քաղաքական աստառ ունի՝ հաշվի առնելով օգոստոսի 5-ին Թալին քաղաքում սպասվող քաղաքապետի ընտրություններին Մնացական Մնացականյանի դիրքորոշումը» հարցին ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Ոչ, նման բան չի կարելի ասել: Լավ չէր աշխատում, դրա համար ազատել են»:
«Հրապարակը» հիշեցնում է, որ Թալինի քաղաքապետի ընտրություններում Մնացական Մնացականյանը որոշել է պաշտպանել ոչ թե ՀՀԿ թեկնածու Սարգիս Արամյանին, այլ իր նախկին ենթակային՝ Թալինի փոխքաղաքապետ Վորոշ Խաչատրյանին: Ասում են՝ Մնացական Մնացականյանը նույնիսկ կուսակցության դեմ գնալու գնով ամեն ինչ անելու է Թալինում իր իշխանությունը պահելու համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել