HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժիրայր Խառատյանը՝ Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 23-ի որոշմամբ՝ Ժիրայր Խառատյանը նշանակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնում։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 14.1-ին հոդվածով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`

1. Ժիրայր Արթուրի Խառատյանին 2025 թվականի հունվարի 23-ից ազատել Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի համակարգման և մեթոդաբանության վարչության պետի (պաշտոնի ծածկագիրը՝ 06-Գ27-17.4-Ղ2-2) պաշտոնից և 2025 թվականի հունվարի 24-ից նշանակել Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալի (պաշտոնի ծածկագիրը՝ 06-Գ27-Ղ1-2) պաշտոնում։

2. Ժիրայր Արթուրի Խառատյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան»,- ասված է որոշման մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter