HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վլադիմիր Վարդանյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանին

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հունվարի 23-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից։

Ողջունելով դեսպանին՝ Վլադիմիր Վարդանյանը բարձր է գնահատել Հայաստան-Ֆրանսիա քաղաքական բարձրաստիճան երկխոսությունը:

Դեսպան Օլիվիե Դըկոտինյին ընդգծել է երկու երկրների միջեւ բազմոլորտ ձեւաչափով ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը:

Անդրադառնալով նախկինում կատարված աշխատանքներին՝ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա խորհրդարանական, ռազմավարական, տնտեսական համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter