HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր կասկածելի զանգվածներ. ՔԿԾ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ փորձ է արվելու կալանավորված անձ ԿՀ-ին թմրամիջոց փոխանցել կարճատև տեսակցության ժամանակ։ Այս մասին հաղորդում են Քրեակատարողական ծառայությունից։

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հունվարի 22-ին կարճատև տեսակցությունից հետո խուզարկության են ենթարկել կալանավորված անձ ԿՀ-ին և վերջինիս կոշիկի միջից հայտնաբերել կասկածելի փաթեթներ։ 

Փաթեթներում առկա են եղել դեղնականաչավուն, բուսական զանգվածներով լցված 2 ներարկիչ, 2 սպիտակ դեղահաբ, ինչպես նաև՝ թմրամիջոցների նմանվող շագանակագույն և դարչնագույն զանգվածներ։ 

Հայտնաբերվածներն ուղարկվել են ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter