HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բեռնատարը շրջվել է Մեղրի-Երևան ավտոճանապարհին, թափվել է 20 տոննա դիզվառելիք

Օգոստոսի 2-ին ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 156-րդ կմ-ում վառելիքատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից ու շրջվել, կա վառելիքի արտահոսք, և անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ «Սկանիա 420» մակնիշի (վարորդ՝ Իրաքի քաղաքացի, 1975 թ. ծնված Բախտիար Օթմանի Ռաշիդ) բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել: Թափվել է մոտ 20 տոննա դիզվառելիք:

Պատահարի հետևանքով վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Գորիսի հիվանդանոց։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter