HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը հանդիպում է ունեցել առաջատար ներդրումային բանկերից՝ Goldman Sachs-ի նախագահի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից՝ Goldman Sachs-ի գլոբալ հարցերով նախագահ Ջարեդ Քոհենի հետ: Այս մասին հաղորդում են վարչապետի աշխատակազմից։

Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ Կառավարության և Goldman Sachs-ի միջև համագործակցության և ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Կարևորվել են համագործակցության հեռանկարները Հայաստանի տնտեսական զարգացման, օտարերկրյա ներդրումների ներգրավման և նորարարական ու տեխնոլոգիական նախագծերի խթանման ուղղությամբ։

Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները, որոնք ուղղված են բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը և միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցության զարգացմանը։

Ջարեդ Քոհենը բարձր է գնահատել Հայաստանի դերը որպես տարածաշրջանային առևտրային և տնտեսական խաչմերուկ, ինչպես նաև երկրի ներուժը գլոբալ տեխնոլոգիական ոլորտում։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել երկկողմ աշխատանքները և համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter