HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել է Հայաստանի և Թայլանդի վարչապետների հանդիպումը

Դավոսում կայացել է Հայաստանի և Թայլանդի Թագավորության վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Պաետոնգտարն Շինավատրայի հանդիպումը: Այս մասին հաղորդում են վարչապետի աշխատակազմից։

Զրուցակիցները կարևորել են երկկողմ քաղաքական, տնտեսական կապերի զարգացումը և վստահություն հայտնել, որ դրա համար առկա է մեծ ներուժ:

Հեռանկարային են համարվել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առևտրի, կրթության և այլ ոլորտներում:

Հայաստանի և Թայլանդի վարչապետները պայմանավորվել են հանձնարարել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին` առաջիկայում գործնական քայլեր իրականացնելու նպատակով:

Անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter