
Մհեր Գրիգորյանն ընդունել է Բելգիայի դեսպանին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին:
Կառավարության հաղորդմամբ, հանդիպմանը ներկա էր գտնվել նաև Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության ռազմական կցորդ գնդապետ Մարկ Լեֆեբվրը:
«Հանդիպման ընթացքում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացման հեռանկարները: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Հանդիպման ընթացքում ընդգծվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման կարևորությունը՝ տարածաշրջանում հարատև խաղաղության և կայունության հաստատման տեսանկյունից:
Երկուստեք կարևորվել է նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի սահմանազատման գործընթացի իրականացումը»,- ասված է կառավարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Լուսանկարը՝ gov.am-ի
Մեկնաբանել