HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է շվեյցարահայ գործարար Վահե Գաբրաշին

Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին։

Վարչապետի աշխատակազմի հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են Գաբրաշի կողմից Հայաստանում իրականացվող տնտեսական ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր։ Վարչապետը բարձր է գնահատել նմանատիպ ծրագրերի դերը երկրի զարգացման գործում և վերահաստատել է Կառավարության պատրաստակամությունն՝ աջակցելու դրանց արդյունավետ իրականացմանը։

«Հատուկ ուշադրություն է դարձվել Գյումրիում Շվեյցարական Լոզանի հյուրընկալության դպրոցի մասնաճյուղի հիմնման նախաձեռնությանը։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ այս ծրագիրը մեծ նշանակություն ունի զբոսաշրջության զարգացման, Հայաստանի միջազգային մրցունակության բարձրացման և ոլորտի գրավչության ավելացման տեսանկյունից։

Ծրագրի իրագործումը կնպաստի հյուրընկալության կառավարման ոլորտում կրթության որակի բարձրացմանը՝ ապահովելով միջազգային չափանիշներին համապատասխան մասնագետների պատրաստում։ Վահե Գաբրաշը շնորհակալություն է հայտնել վարչապետին աջակցության և համագործակցության համար՝ ընդգծելով, որ շարունակելու է իր ակտիվ ներդրումային գործունեությունը Հայաստանում։ Նա ներկայացրել է ընթացիկ ծրագրերի մանրամասները և խոսել առաջիկա նախաձեռնությունների մասին»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ primeminister.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter