HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում հանդիպում է ունեցել Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք, որ նա Շվեյցարիայում մասնակցում է Դավոսի տնտեսական ֆորումին։

«Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի: Մասնավորապես, երկրի ղեկավարն անդրադարձել է Իրական Հայաստանի ռազմավարությանը, Սփյուռքի հետ հարաբերություններին, ինքնության պահպանմանը, Հայաստանի տնտեսական զարգացմանը, պետական կառավարման համակարգի խնդիրներին և իրականացվող բարեփոխումների ընթացքին, Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին և դրանց դիմագրավելու ուղղությամբ Կառավարության քայլերին:

Վարչապետ Փաշինյանի երկօրյա աշխատանքային այցը Շվեյցարիա ավարտվել է»,-ասված է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Լուսանկարը՝ primeminister.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter