Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Օգոստոսի 4-ից 5-ը հանրապետության տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 6-ից 8-ը՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: Քամին հարավ-արևմտյան է՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 6-ից 8-ը կնվազի 3-5 աստիճանով:
Երևանում օգոստոսի 4-ից 5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ից 8-ի գիշերը և երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ:
Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել