HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ Շիրակի փողոցի բնակարաններից մեկում. տարհանվել է 16 քաղաքացի

Հունվարի 26-ին, ժամը 13:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շիրակի փողոցի շենքերից մեկի առաջին հարկի բնակարաններից մեկում։

Փրկարար ծառայության հաղորդմամբ` դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Գ․ Մ․-ն (ծնված 1986 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։07-ին, մարվել՝ 14։22-ին։ Այրվել են բնակարանի հյուրասենյակը, խոհանոցը և նախասրահը՝ գույքով (մոտ 23 քմ), ջերմահարվել է 2 ննջասենյակը (մոտ 20 քմ):

Փրկարարները շենքից տարհանել են 16 քաղաքացու։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter