
Կմեկնարկեն Երևան-Դելի ուղիղ չվերթերը
Armenian Airlines ավիաընկերությունը փետրվարի 21-ից մեկնարկում է ուղիղ չվերթեր՝ Երևանից դեպի Դելի։ Սա առաջին ուղիղ ավիափոխադրումն է Հայաստանի և Հնդկաստանի միջև։ Այս մասին հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
«Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին, հարմարավետ Airbus 321-200 ինքնաթիռով՝ նախատեսված 220 ուղևորի համար։
Երևան - Դելի թռիչքի տևողությունը՝ 4 ժամ 40 րոպե է, հետադարձը՝ 5 ժամ 10 րոպե։
Մոսկվայից ուղևորները նույնպես կարող են հեշտությամբ հասնել Դելի՝ Շերեմետևո միջազգային օդանավակայանից Երևանով տրանսֆերային թռիչքների շնորհիվ»,- նշված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել