HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Կոստանյանը հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության ԱԳ նախարարին

Հունվարի 27-ին Դամասկոսում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության ԱԳ նախարար Ասադ Ալ-Շայբանիի հետ: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ԱԳ նախարարի տեղակալը փոխանցել է Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ զարգացնել երկկողմ հարաբերությունները սիրիական կողմի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ:

Վահան Կոստանյանը հաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու հումանիտար և բարեփոխումների իրականացման ոլորտներում, ինչպես նաև Սիրիայում առաջնահերթություն համարվող տարատեսակ այլ ծրագրերին:

Երկուստեք շեշտվել են Հայաստանի և Սիրիայի ժողովուրդների միջև առկա պատմական ամուր կապերը: Այս համատեքստում աջակցություն է հայտնվել Սիրիայում համերաշխության մթնոլորտի ձևավորմանը և ներառականությանն ուղղված ջանքերին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ՝ ընդգծելով հարևանների հետ հարաբերությունների կարգավորման կարևորությունը:

Սիրիական կողմը բարձր է գնահատել ՀՀ պատվիրակության այցը Դամասկոս: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter