HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանն ընդունել է խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչներ՝ Գարո Փայլանին, Յուջին Ռումերին և Թոմաս դե Վաալին: 

Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Վարչապետը ողջունել է նրանց այցը Հայաստան, հիմնադրամի հետաքրքրվածությունը տարածաշրջանի նկատմամբ և պատասխանել մի շարք հարցերի:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, սահմանազատմանը, տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հնարավորություններին և այդ համատեքստում ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը:

Մտքեր են փոխանակվել նաև միջազգային նշանակության այլ թեմաների շուրջ»,-նշված է մամուլի հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter