HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեր իշխանությունն արել ու անում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանն ունենա ժամանակակից, ուժեղ և մարտունակ բանակ». Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի առիթով.

«Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության բանակի 33-րդ տարեդարձի առթիվ:

ՀՀ զինված ուժերի ստեղծումից ի վեր մեր բանակը բախվել է տարբեր մարտահրավերների եւ այժմ էլ անցնում է կայացման ու բարեփոխումների ճանապարհով: Ճիշտ է, դա այդքան էլ հեշտ չէ, բայց մեր իշխանությունն արել ու անում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանն ունենա ժամանակակից, ուժեղ եւ մարտունակ բանակ, որը կդառնա մեր պետության անկախության, անվտանգության եւ ինքնիշխանության երաշխավորն ու պաշտպանը:

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում այս պահին մեր սահմաններին կանգնած բոլոր զինծառայողներին, որոնց շնորհիվ մենք կարողանում ենք հանգիստ ապրել ու արարել մեր երկրում: Ցանկանում եմ նրանց բարի ծառայություն՝ խաղաղ երկնքի տակ:

Խոնարհումս մեր բանակի բոլոր անմահացած քաջերի հիշատակին, որոնց շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը կանգուն է:

Փա՛ռք Հայոց բանակին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter