HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Գրիգորյանն ընտրվեց ՄԻԵԴ դատավոր

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) այսօր՝ հունվարի 28-ին Վահե Գրիգորյանին ընտրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավոր՝ Հայաստանի ներկայացուցիչ։

«Վահե Գրիգորյանը, ստանալով քվեարկության մեծամասնությունը, ընտրվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր՝ 9 տարվա պաշտոնավարման ժամկետով, որը կսկսվի ոչ ուշ, քան նրա ընտրությունից երեք ամիս հետո։ Դատավորները ԵԽԽՎ-ի կողմից ընտրվում են յուրաքանչյուր պետության կողմից ներկայացված երեք թեկնածուներից, որը վավերացրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան»,- ասված է ԵԽԽՎ հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավոր Արմեն Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը լրացել էր 2024-ի սեպտեմբերի 30-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter