
«ՖԼԵՇ» ՍՊԸ-ն տուգանվել է շուրջ 37․8 մլն դրամով
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի որոշմամբ՝ ընդհանուր առմամբ 37 միլիոն 796 հազար 993 դրամի չափով տուգանք է նշանակվել Երևանում և Հայաստանի մարզերում ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի գործունեությամբ զբաղվող «ՖԼԵՇ» ՍՊԸ-ի նկատմամբ։
Տեսչական մարմնի փոխանցմամբ՝ կազմակերպությունում արձանագրված թերություններն ու խախտումները վերացվել են։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել