Վիճաբանություն ու ծեծ Թումանյանի անվան այգում
Օգոստոսի 1-ին 1989 թ. ծնված Դավիթ Ղ.-ն Երևանի Հալաբյան և Էստոնական փողոցների խաչմերուկում մոտեցել է ոստիկանության ծառայողներին և հայտնել, որ իրեն ծեծի են ենթարկել:
Նույն օրը Հալաբյան և Էստոնական փողոցների խաչմերուկից, Դավիթ Ղ.-ին ծեծի ենթարկելու կասկածանքով, բերման են ենթարկվել 1958 թ. ծնված Արսեն Ն.-ն և 1993 թ. ծնված Էրիկ Մ.-ն:
Պարզվել է, որ Հ. Թումանյանի անվան այգում վիճաբանության ժամանակ նրանք ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Դավիթ Ղ.-ին և պատճառել վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել