HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում կշարունակի գործել ԵՄ դիտորդական առաքելությունը

Եվրամիության երկրների դեսպանները ժամեր առաջ Բրյուսելում հավանություն են տվել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մասին որոշմանը, որով եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում ևս երկու տարի՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։ 

Դիտորդների մանդատը, կազմն ու թվաքանակը կմնա անփոփոխ՝ 165 միջազգային ու 44 հայաստանցի: 

Այս մասին հայտնել է «Ազատության» Եվրոպայի հարցերով խմբագիր Ռիկարդ Յոզվյակին։ 

Որոշումը առաջիկայում պետք է հաստատվի նաև ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների կողմից, ինչը, ըստ սկզբնաղբյուրի, «ֆորմալ բնույթ է կրում, քանի որ այդ երկրների դեսպաններն այսօր արտահայտել են իրենց կառավարությունների տեսակետը՝ կողմ քվեարկելով նախագծին»:

Գլխավոր լուսանկարը՝ www.eeas.europa.eu

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter