HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սննդային անթույլատրելի հավելումների ցանկը կընդլայնվի

Կառավարությունը որոշեց հաստատել սննդամթերքի արտադրության մեջ արգելված հավելումների ցանկը։ Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ սա նպատակաուղղված է մարդու կյանքի, առողջության պաշտպանությանը և սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունների կանխարգելմանը։ Վստահ են՝ նոր ցանկի հաստատմամբ կբացառվի մարդու առողջությանը հասցվող վնասը։

Այս խնդիրը կարգավորող տեղական օրենսդրական վերջին թարմացումը Կառավարության 2007 թվականի որոշումն էր։

Այսօր որոշվեց վերաշարադրել այն՝ ավելացնելով մի շարք հավելումներ՝ գունանյութեր, կոնսերվանտներ և այլն։

Հաշվի առնելով, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշմամբ 2024-ից մի շարք հավելումներ սկսել են արգելվել, իսկ մեր կարգավորումը հին էր, լինում էին դեպքեր, երբ տնտեսվարողները ցանկանում էին ներմուծել այնպիսի հավելումներ, որոնց օգտագործումն արգելված էր։ Ըստ գործադիրի՝ այս ամենն ազգային օրենսդրությամբ սահմանելը շատ կարևոր է իրազեկվածության տեսանկյունից, այն կնպաստի, որ տնտեսավարողները, երբեմն չիրազեկվածության արդյունքում, չկրեն ֆինանսական դժվարություններ։

Լուսանկարը՝ արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter