HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փետրվարի 1-ից հասարակական տրանսպորտում հսկիչներ կլինեն

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրառում է արել հասարակական տրանսպորտում փետրվարի 1-ից հսկիչների ներկայության վերաբերյալ։

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հաստիքացուցակում կա գծային հսկողության ծառայության բաժին, այն ներդրվել է 2024 թվականի ընթացքում, որը կատարում է հետևյալ գործառույթները՝

  • Երթուղիների հաճախականության վերահսկում,
  • Հասարակական տրանսպորտի արտաքին և ներքին մաքրության վերահսկում,
  • Վարորդների պատշաճ հագուստով աշխատանքի ներկայության ապահովում,
  • Ուղևորների հետ շփման ընթացքում բարեվարքության կանոնների պահպանման վերահսկում,
  • Այլ վերահսկողական և աջակցող գործառույթներ։

2024 թվականի նոյեմբերի 1-ից, անկանխիկ վճարային համակարգի ներդրումից հետո, գծային հսկողության ծառայության գործառույթներին ավելացել է նաև վալիդատորների միջոցով վճարումների ընթացքում առաջացող խնդիրների մասին TelCell ընկերության մեր գործընկերներին տեղեկացնելը, ինչպես նաև քաղաքացիներին աջակցելը՝ վճարումը ճիշտ կատարելու գործընթացում»,- նշված է գրառման մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter