HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կադրային փոփոխություններ` Գլխավոր դատախազությունում

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի հունվարի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։

Մասնավորապես՝ 

  • Գայանե Մանուկյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
  • Անահիտ Այվազյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
  • Անի Կիրակոսյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
  • Վիոլետա Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
  • Նարեկ Աբրահամյանը նշանակվել է Շիրակի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
  • Ռիմա Ասոյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
  • Սամվել Հակոբյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
  • Արտուշ Կարապետյանը նշանակվել է Շիրակի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:
  • Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Հայկ Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Հովհաննես Համբարձումյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազ Գրիգոր Մղդեսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • Կապանի կայազորի զինվորական դատախազ Մարգար Բաղդասարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter