HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Փաստորեն». տրանսպորտային նոր խնդիրներ` հների փոխարեն

Փետրվարի 1-ից Երեւանը պատրաստվում է անցնել հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգին:

Այս ֆոնին Երեւանի քաղաքապետը հորդորում է 100 եւ ավել անգամ հասարակությանն իրազեկել վճարման առաջարկվող տարբերակների մասին, բայց մինչ օրս դրանցից որոշները շարունակում են խափանումներով աշխատել: Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն իր հերթին փորձում է հավաստիացնել, թե դրանք կետային եւ ոչ թե համակարգային խնդիրներ են: 

Սակայն հանրության վրա անմիջական ազդեցություն ունեցող թանկացումից ու մինչեւ հիմա չլուծված տեխնիկական խնդիրներից բացի՝ գոյություն ունի նաեւ իրավական դիլեմա: «Հետքի» տեղեկություններով՝ Կենտրոնական բանկը խնդիր է տեսնում այն բանում, որ «Թել-Սել» ընկերությունը հանրային տրանսպորտի ուղեւորատոմսեր ու տրանսպորտային քարտեր է վաճառում: Ընկերությունն իր հերթին պնդում է, որ ոչ թե տոմս է վաճառում, այլ դրա վաճառքից առաջացող գումարները հավաքագրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter