HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կկայանա Մարկ Շագալի ծննդյան 125-ամյակին նվիրված գրական-երաժշտական երեկո

Օգոստոսի 4-ին Երևանի ռուսական արվեստի թանգարանում (Ա. Աբրահամյանի հավաքածու) կկայանա գրական-երաժշտական երեկո՝ նվիրված մեծանուն նկարիչ Մարկ Շագալի ծննդյան 125-ամյակին:

Երեկոյի ընթացքում թանգարանը կներկայացնի նկարչի «Իմ կյանքը» գրքից հատվածներ և բանաստեղծություններ, որոնք կհնչեն ասմունքող Աննա Միքայելյանի կատարմամբ:

Երեկոյի գրական հատվածը կուղեկցվի Մարկ Շագալի կյանքի և ստեղծագործության մասին պատմող տեսաֆիլմով: Ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորն է «Մենորա» հրեական մշակույթի կենտրոնի փոխնախագահ Արմեն Արնաուտովը: Ֆիլմում հնչող երաժշտությունը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիլլի Վայներինն է:

Դեռևս անցյալ դարի սկզբում Մարկ Շագալի ստեղծագործությունները եվրոպական արվեստում գնահատվում էին որպես յուրահատուկ երևույթ, իսկ այսօր դրանք իրենց հաստատուն տեղն են գրավել համաշխարհային արվեստի պատմության էջերում:

Մարկ Շագալի ստեղծագործություններն աչքի են ընկնում նուրբ գեղագունությամբ, նկարչի վառ երևակայությամբ ստեղծված հմայիչ կերպարներով և զարմանալի, միայն իրեն հատուկ գրավիչ միջավայրով:

Ժամանակի տարբեր ոճերն ու ուղղությունները միավորող գեղանկարներից, գրաֆիկական աշխատանքներից, վիտրաժներից և նկարազարդումներից բացի՝ մեծ նկարիչն իր կյանքի ընթացքում զբաղվել է նաև գրական գործունեությամբ' հեղինակելով բազմաթիվ բանաստեղծություններ, հրապարակախոսական էսսեներ, հուշագրություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter