HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդն աղտոտող կայանքի գործունեությունը կասեցվել է. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդում է, որ վերահսկողական աշխատանքներ են իրականացվել Լոռու մարզի Միխայելովկա համայնքում գործող «Ճանապարհ» ՍՊԸ-ում ու արձանագրել մի շարք խախտումներ։

Մասնավորապես՝

  • Բազալտի խճի վերամշակման համար նախատեսված ջարդիչ տեսակավորման կայանքը գործել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության,
  • Ասֆալտբետոնի արտադրամասի գազի վառարանների շահագործումը նույնպես կազմակերպվել է առանց համապատասխան թույլտվության։
  • Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետի որոշումներով կասեցվել են ջարդիչ տեսակավորման կայանքի և գազի վառարանների ապօրինի շահագործումը։
  • Նշանակվել են վարչական տուգանքներ, ներկայացվել է 4 մլն դրամը գերազանցող վնասի փոխհատուցման պահանջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter