
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանին
Փետրվարի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:
Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Պապիկյանը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, և մաղթել հաջողություններ Հայաստանի ու Իտալիայի միջև համագործակցության զարգացման գործում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը և հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել