Ֆեյսբուքի օգտատերերի 83 մլն-ը կեղծ է
Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրանցված օգտատերերի 83 մլն 90 հազարը կեղծ է, և Ֆեյսբուքի ղեկավարությունն ուզում է արգելափակել նման օգտատերերի: Այս 83 մլն հաշիվների մեջ մտնում են օգտատերեր, ովքեր ցանցում գրանցվել են կեղծ անունով, կամ կեղծ անունով երկրորդ հաշիվն են բացել, որպեսզի, առանց ճանաչվելու, տեսնեն, թե ինչ է կատարվում ուրիշի էջում: Ոմանք նույնիսկ հաշիվ են բացել իրենց սիրելի կենդանիների անուններով, ինչպես այս նկարում:
Սոցիալական ցանցի հերթական զեկույցում ասվում է, որ աշխարհով մեկ ամսական ակտիվ 955 մլն օգտատերի 8.7 տոկոսն իրականում կրկնակի կամ կեղծ հաշիվ է:
«Մենք իսկապես ուզում ենք գտնել և արգելափակել Ֆեյսբուքի կեղծ հաշիվները: Մեր ողջ քաղաքականությունը հիմնված է նրա վրա, որ մարդիկ գործածեն իրենց իսկական ինքնությունը»,- CNN-ին ասել է Ֆեյսբուքի անվտանգության հարցերով գլխավոր պատասխանատու Ջո Սալիվանը:
Լուս.՝ CNN-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել